Կիևում ակտիվիստները Լենինի արձանի տեղում «ոսկե» զուգարանակոնք են տեղադրել
03/02/2014 18:38

Կիևում ակտիվիստները Լենինի արձանի տեղում «ոսկե» զուգարանակոնք են տեղադրել

«Եվրամայդանի» ակտիվիստները Կիևում Լենինի արձանի տեղում ոսկեգույն զուգարանակոնք են տեղադրել: Այս մասին հայտնում է Вести.ua-ն: Ակտիվիստները հայտարարել են, որ այդ զուգարանակոնքը խորհրդանշում է Ուկրաինյաի գործող ռեժիմը, որը կոռումպացված ու մոնոպոլացված է:

Նշենք, որ դեռ 2011 թվականին ուկրանիանական մամուլում լուրեր էին հայտնվել, որ նախագահը թանկարժեք քարերով զուգարանակոնք է պատվիրել, որն արժի 350 հազար եվրո, բայց հետագայում նրա մամուլի խոսնակը հերքել էր լուրերն ու ասել, որ դա սուտ է ու նման բան չի եղել: Ավելի ուշ ցանցում հայտնվեցին այդ զուգարանակոնքի լուսանկարները, ինչից հետո ցուցարարները ակցիաների ժամանակ օգտագործում էին դրանք՝ ցույց տալով իշխանության անպատասխանատու վերաբերմունքը պետության հանդեպ:

Մայդանի մասնակիցներն էլ որոշել են, որ զուգարանակոնքի համար ամենահարմար վայրը Լենինի արձանի պատվանդանն է:

Կիևում ակտիվիստները Լենինի արձանի տեղում «ոսկե» զուգարանակոնք են տեղադրել