Մացցարին կարող է պաշտոնանկ լինել
03/02/2014 20:21

Մացցարին կարող է պաշտոնանկ լինել

«Ինտերի» ղեկավարությունը չափազանց դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Վալտեր Մացցարիից, ում գլխավորությամբ թիմը 2,5 ամսվա ընթացքում ընդամենը մեկ հաղթանակ է տոնել: Մասնագետը, պաշտոնանկ լինելուց խուսափելու համար, ունի ընդամենը 2 խաղում հաղթանակ տոնելու հնարավորություն, հակառակ դեպքում նա հրաժեշտ կտա միլանյան թիմին:

Ինչպես տեղեկացնում է իտալական մամուլը, Մացցարին «Ինտերին» ճգնաժամից կփորձի հանել «Սասուոլոյի» և «Ֆիորենտինայի» հետ խաղերում` կրճատելով առաջատարների հետ ունեցած միավորների տարբերությունը:

Հիշեցնենք, որ ներկա պահին միլանյան թիմը վաստակած 11 միավորով տեղ է զբաղեցնում Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում: Վերջին 10 տուրերի ընթացքում «Ինտերից» ավելի քիչ միավորներ են վաստակել միայն «Սասուոլոն», «Լիվորնոն» ու «Կատանիան»:
 

Մացցարին կարող է պաշտոնանկ լինել