Պատգամավորներն առաջարկում են գազի պարտքն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել
03/02/2014 16:02

Պատգամավորներն առաջարկում են գազի պարտքն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել

ԱԺ 49 պատգամավոր խորհրդարանի ղեկավարին են  հանձնել մի նախագիծ, ըստ որի, առաջարկվում է ստեղծել գազի պարտքն ուսումնասիրող ժամանակավոր, բազմակուսակցական հանձնաժողով:

Խորհրդարանի դահլիճից, նախագիծը ներկայացնելեվ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի 300 մլն դոլար պարտք պատճառները և պարզի, թե ինչպես է առաջացել մեծածախ և փոքրածախ գազի գնի տարբերությունը:

«Գազին վերաբերող հարցերը շատ են, սակայն այս երկու հարցն է, որ հուզում է հասարակության բոլոր շերտերին: Այս պարտքը գաղտնի է պահվել ամբողջ ընթացքում, երկար տարիներ ոչ հանրությանը, ոչ Աժ-ին ոչ մի բանի մասին տեղյակ չի պահվել, մինչդեռ իրականությունն այն է, որ գազային սակագնի նոր պայմանագրեր են կնքվել, սակայն հասարակական լարվածություն չլինելու պատճառով գաղտնի է պահվել»,- մանրամասնեց ՀԱԿ պատգամավորը:

Շարունակելով խոսքը՝ Ա. Մանուկյանն ասաց, որ վերջին մի քանի տարվա ընթացքում գազի գինը հինգ անգամ բարձրացել է, սակայն հասարակությունը դրա մասին իմացել է միայն երկու անգամ: 

Նախորդող հրապարակում՝ Նախարարը՝ գազի գնի մասին. Մենք չէինք կարող այդ թվերը հրապարակել

 

Պատգամավորներն առաջարկում են գազի պարտքն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել