ԱԺ ոչ իշխանական ուժերը չեն մասնակցի հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին
03/02/2014 13:38

ԱԺ ոչ իշխանական ուժերը չեն մասնակցի հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջարկեց փոփոխություն մտցնել հաշվիչ հանձնաժողովի կազմում:

Քսան րոպե ընդմիջումից հետո հարցը նախաձեռնող Գ. Սահակյանն ասաց, որ ավելի լավ է հարցը քննարկել վաղը, սակայն ԱԺ պատգամավորները հայտարարեցին, որ, ըստ կարգի, ընդմիջումից հետո պետք է հենց այսօր էլ քվեարկել առաջարկի համար:

ՀՀԿ-ական պատգամավորի առաջարկը դրվեց քվեարկության, և ինչպես սպասվում էր Հանրապետական և ՕԵԿ խմբակցության 66 պատգամավոր կողմ քվեարկեց առաջարկին, իսկ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը:

Ոչ իշխանական չորս խմբակցությունների պատգամավորները հայտարարեցին, որ հրաժարվում են և իրենց պատգամավորները չեն մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարեց, թե ոչ իշխանական խմբակցությունները սա անում են, որպեսզի խորհրդարանի բնականոն աշխատանքները խաթարեն: 

Նախորդող հրապարակում՝ ՕԵԿ-ը խոսեց, նույնիսկ առաջարկեց. 20 րոպե ընդմիջում՝ հարցը հասկանալու համար

ԱԺ ոչ իշխանական ուժերը չեն մասնակցի հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին