30-ամյա կինը ցած է նետվել իր բնակարանի պատուհանից
03/02/2014 15:56

30-ամյա կինը ցած է նետվել իր բնակարանի պատուհանից

Այսօր Դավիթ Անհաղթի փողոցում 19 շենքի բակում ժամը 03-ի սահմաններում հայտնաբերվել է 1984 թ. ծնված կնոջ դի: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ցած է նետվել 6-րդ հարկում գտնվող իր բնակարանի ննջասենյակի պատուհանից:

Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:

30-ամյա կինը ցած է նետվել իր բնակարանի պատուհանից