.jpg)
Ռամոս. «Մենք ճիշտ ուղու վրա ենք»
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի մրցաշարի 10-րդ գավաթը նվաճելու համար թիմը ճիշտ ուղու վրա է: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Տա Աստված, որ այս տարի կարողանանք Չեմպիոնների լիգայի մրցաշարի հաղթող դառնալ: Թիմը ճիշտ ուղու վրա է: Պարզապես պետք է գործադրել առավելագույն ջանքերը, քանի որ այս թիմի երկրպագուներն իսկապես արժանի են այդ հաղթանակին: Իսկ եթե գավաթը գլխավերևում պահի Իկեր Կասիլյասը, մեզ համար դա երազանքների իրականացում կլինի»,- նշել է Ռամոսը: