.jpg)
Խոսե Ռեյնա. «Ես սխալ գործեցի, դա իմ մեղքն է»
«Նապոլիի» դարպասապահ Խոսե Ռեյնան իր կարծիքն է հայտնել «Ատալանտայի» հետ Իտալիայի առաջնության 22-րդ տուրի խաղի (0:3) մասին:
«Ես սխալ գործեցի, դա իմ մեղքն է: Ներողություն եմ խնդրում իմ թիմակիցներից ու երկրպագուներից: Սարսափելի եմ ինձ զգում, սակայն այսպիսին է ֆուտբոլը:
Լինում են այնպիսի խաղեր, երբ սխալները վճռորոշ են լինում: Մրցակցին մեր կամքն էինք թելադրում, սակայն իմ սխալն «Ատալանտային» հնարավորություն տվեց առաջ անցնել հաշվի մեջ:
Հիմա պետք է դրական տրամադրվենք, որպեսզի վերադարձնենք կենտրոնացումը և հաղթահարենք դժվարությունները: Ինչ-որ մեկին հիմա դատելը ճիշտ չի լինի: Անհրաժեշտ է պատրաստվել հաջորդ հանդիպմանը, իսկ թիմի արդյունքը գնահատել մրցաշրջանի ավարտից հետո»,- ասել է Ռեյնան: