Ուրիխանյան. Օ՜, ո՛չ, նորից պիտի ասեմ, որ իմ տրամադրությունը բարձր է
03/02/2014 18:25

Ուրիխանյան. Օ՜, ո՛չ, նորից պիտի ասեմ, որ իմ տրամադրությունը բարձր է

Ազատության դեֆիցիտում հայտնված կառավարությունն իր իսկ կողմից հեղինակած, սցենարավորած և արդյունավետ ռեժիսուրայի արդյունքում բեմականացրած աֆյոռաների հետևանքով ստիպված եղավ խաբել։

ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների ներկայացրած գազի գնի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Սա է տեղի ունեցել գազի պարտքի գոյացման ընթացքում, և երբ բազմիցս հնչում էին հարցեր, թե ի՞նչ է կատարվում, պատասխանը, թե բանակցություններն են տեղի ունենում, բանակցություններ են տեղի ունենում և ևս մեկ անգամ բանակցությունն են տեղի ունենում, նրա համար էր, որ մի օր ասեին, թե գիտե՞ք ինչ, հարգելի քաղաքացիներ, ՀՀ-ին պատկանող «Հայռուսգազարդի» 20 տոկոսը՝ ձեր իսկ սեփականությունը, մենք հիմա տալու ենք այդ բանակցությունների արդյունքում»,- ասաց Տ. Ուրիխանյանը:

Հենց ազնվությունն ապահովելու համար էլ, ըստ Տ. Ուրիխանյանի, անհրաժեշտ է՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի:
«Ես երբ ասում եմ, որ կառավարությունն ազնվության դեֆիցիտի մեջ է հայտնվել, իհարկե, վարչապետական կայքերը նորից ինչ-որ բաներ են գրելու, օրինակ՝ Տիգրան Ուրիխանյանը երազ է տեսել կամ տրամադրության անկում ունի։ Օ՜, ո՛չ, նորից պիտի հնչեցնեմ, որ իմ տրամադրությունը բավականին բարձր է, որովհետև լեցուն եմ եռանդով և պատրաստակամ ազնվության դեֆիցիտի և դա ծնողների դեմ պայքարել»,- ասաց Տ. Ուրիխանյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավորը կոչ արեց խորհրդարանական մեծամասնությանը կողմ քվեարկել ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին. «Որպեսզի ազնվության դեֆիցիտի դեմ պայքարենք միասնաբար»: 

Նախորորդող հրապարակում՝ Հ. Աբրահամյանը՝ ՀԱԿ պատգամավորին. Իմ կարծիքով՝ զգում եք, որ ճիշտ չեք արել
 

Ուրիխանյան. Օ՜, ո՛չ, նորից պիտի ասեմ, որ իմ տրամադրությունը բարձր է