Խավին ամփոփել է նախորդ տարին
03/02/2014 19:51

Խավին ամփոփել է նախորդ տարին

Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնի» կիսապաշտպան Խավին ամփոփել է նախորդ տարին: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:

«Մի պահ վերադառնալով մոտ անցյալ և հիշելով 2013 թ. կարող եմ ասել, որ այն մեզ համար բավական լավ տարի էր: Մենք կարողացանք հասնել Չեմպիոնների լիգայի մրցաշարի և արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ` մրցելով «Ռեալի» ու «Բավարիայի» հետ:

Իսպանիայի առաջնությունում հաջողվեց ցուցադրել մեզ բնորոշ ֆուտբոլը, հավաքել 100 միավոր և դառնալ չեմպիոն: Եվ սա այն պարագայում, երբ Տիտո Վիլանովան հիվանդ էր: Ինձ թվում է, մեր գլխավոր մարզչի հիվանդությունը համախմբել էր բոլորիս: Մենք ուզում էինք տիտղոսներ նվաճել»,- նշել է Խավին:
 

Խավին ամփոփել է նախորդ տարին