Արմեն Մարտիրոսյան. Արտագաղթի տեմպերը հուշում են՝ մենք քիչ ժամանակ ունենք
04/02/2014 12:55

Արմեն Մարտիրոսյան. Արտագաղթի տեմպերը հուշում են՝ մենք քիչ ժամանակ ունենք

Այսօր իշխանափոխություն են ուզում բոլորը՝  թե′ կենսաթոշակային նոր համակարգի դեմ պայքարողները, թե′ ազատամարտիկները, թե′ մյուս քաղաքացիները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Ընդ որում` արտագաղթի այս տեմպերը հուշում են այն մասին, որ մենք քիչ ժամանակ ունենք վիճակը լավացնելու համար»,- ասաց նա` ավելացնելով, որ համոզված է՝ բոլոր ուժերը միավորվելով կարող են ստեղծել մի վիճակ, որը կբերի նոր ընտրությունների.

«Միասնական լինելու դեպքում մենք ուժեղ ենք: Վերջերս ադրբեջանական դիվերսիան կանխած զոհված Արմեն Հովհաննիսյանը ցույց տվեց ու ապացուցեց բոլորիս, որ մենք ուժեղ ենք: Եթե միասնական լինենք՝ հաղթանակ կտոնենք»,- ավելացրեց «Ժառանգության» փոխնախագահը:
 

Արմեն Մարտիրոսյան. Արտագաղթի տեմպերը հուշում են՝ մենք քիչ ժամանակ ունենք