.jpg)
Արմեն Ալեքյանն ու Վիկտոր Կազիշվիլին` ոսկե մեդալակիր
Խարկովում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր 8 երկիր: Այն նշանավորվեց Հայաստանի հավաքականի մարզիկներ Արմեն Ալեքյանի (66 կգ քաշային կարգ) և Վիկտոր Կազիշվիլու (96 կգ) համար:
Համառ մրցապայքարում մեր երիտասարդ մարզիկներին հաջողվեց հաղթանակներ տոնել և նվաճել ոսկե մեդալներ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Հավելենք, որ մեր պատվիրակությունը, որը գլխավորում էր Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը, ներկայացել էր 8 մարզիկով: