.jpg)
Արցախի Մարտունու նոր հիվանդանոցը շահագործման կհանձնվի այս տարի
Արցախի Մարտունու նորակառույց հիվանդանոցը շահագործման կհանձնվի այս տարվա երկրորդ կիսամյակում: Այս մասին՝ Karabakh-open.info-ի հաղորդմամբ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը:
«Արդեն սկսվելու ենք գույքի և բժշկական սարքավորումների մրցույթների անցկացումը»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ 2013թ. բացված Մարտունու նորակառույց հիվանդանոցային շենքում դեռևս բուժսպասարկում չի իրականացվում։