Աշոցքի տարածաշրջանով անցնող միջպետական ճանապարհը մաքրվել է ձնից
04/02/2014 20:06

Աշոցքի տարածաշրջանով անցնող միջպետական ճանապարհը մաքրվել է ձնից

Վերջին օրերին տեղացած առատ ձյունը, ուժեղ ձնաբուքն ու ձնահոսքերը Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Աշոցքի տարածաշրջանով անցնող 30.3կմ երկարությամբ ճանապարհահատվածում երթևեկության համար ժամանակավոր դժվարություններ էին առաջացրել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունից: 

Ճանապարհահատվածը սպասարկող «Աշոցքի ԱՏՃ» ՓԲ ընկերության աշխատակիցների օպերատիվ և միահամուռ աշխատանքի, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի կիրառման շնորհիվ կարճ ժամանակում ճանապարհահատվածը լիովին մաքրվել է ձյան հաստ շերտից և ամբողջությամբ երթևեկելի դարձել տրանսպորտային միջոցների համար:

Ներկայում ճանշինի աշխատակիցների կողմից կատարվում են ճանապարհի երթևեկելի հատվածի լայնացման, աղով և ավազով պաստառի մշակման աշխատանքներ:

Ճանապարհահատվածի անցանելիությունն ապահովում են 6 ճանապարհաշինական տեխնիկա և շուրջ 24 աշխատող: 

Աշոցքի տարածաշրջանով անցնող միջպետական ճանապարհը մաքրվել է ձնից