.jpg)
Ա. Սոկոլով. Նույնիսկ եթե մեկ արկ հայտնվի Հայաստանում՝ ՀԱՊԿ-ն կգործի
Հույս ունեմ, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը հավանական չէ: Հնարավոր պատերազմում, եթե նույնիսկ կողմերի բանակներից մեկը տակտիկական առավելություն ստանա, ապա երկու ժողովուրդներն էլ պարտություն կկրեն: Այս մասին, «Վեստի.ազ» լրատվական կայքին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահին առնընթեր Ազգամիջյան խորհրդի անդամ Ալեքսանդր Սոկոլովը:
Նրա խոսքով՝ ԼՂ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի և Աստված չանի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախում լինի:
Սոկոլովն ասել է, որ եթե նույնիսկ մեկ արկ ընկնի Հայաստանի տարածքում` դա որպես ագրեսիա կդիտվի, իսկ այդ դեպքում ՀԱՊԿ-ն կգործի ըստ սահմանված դրույթների: