3 կանոն՝ ավելորդ քաշից ազատվել ցանկացողների համար
04/02/2014 20:15

3 կանոն՝ ավելորդ քաշից ազատվել ցանկացողների համար

Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար անհրաժեշտ է համբերություն ու համառություն: Եթե որոշել եք պայքարել հանուն բարեկազմ կազմվածքի, ապա հիշեք 3 կանոն, որ կոգնեն հասնել նպատակին:

Օգտագործեք մանրաթելերով ու սպիտակուցով հարուստ սնունդ

Ավելորդ քաշից ազատվելու համար նախապատվությունը տվեք ճիշտ սննդին: Օգտագործեք սպիտակուցով ու մանրաթելերով հարուստ սնունդ: Այն կօգնի երկար ժամանակ չունենալ սովի զգացողություն:

Սեղանին մոտեցեք ճաշի ժամին

Հռուստացույց դիտելու ընթացքում կամ ոտքի վրա սնվելը գիրացմանը նպաստող պայմաններից են: Եթե միայն սեղանի շուրջ սնվեք ու միայն ճաշի ժամին, ապա հնարավորություն կունենաք հասկանալու թե ինչ եք ուտում ու որքան:

Ջուր խմեք սնվելուց առաջ

Եթե պատրաստվում եք ուտել որևէ բան, ապա դրանից քիչ առաջ մեկ բաժակ ջուր խմեք: Այս դեպքում դուք կհասկանաք ծարավ եք, թե սոված, բացի այդ կմեղմանա սովի զգացողությունը: Եթե հոգնել եք սովորական ջուր խմելուց, ապա պատրաստեք կիտրոնով, կոճապղպեղով, վարունգով ու անանուխով հյութ, այն կօգնի ազատվել վնասակար նյութերից: 

 

3 կանոն՝ ավելորդ քաշից ազատվել ցանկացողների համար