Ջեյմս Ուորլիքը՝ Ալիևի հետ հանդիպումից հետո. Խաղաղությունը հնարավոր է
04/02/2014 19:10

Ջեյմս Ուորլիքը՝ Ալիևի հետ հանդիպումից հետո. Խաղաղությունը հնարավոր է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, և նշել, որ հնարավոր է համարում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը:

«Այսօր հանդիպում եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հաջորդ քայլերը: Խաղաղությունը հնարավոր է»,- գրել է Ուորլիքը:

Նշենք, որ փետրվարի 5-ին նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան: Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար՝ Էդվարդ Նալբանդյանի հետ: 

Ջեյմս Ուորլիքը՝ Ալիևի հետ հանդիպումից հետո. Խաղաղությունը հնարավոր է