Լևանդովսկի. «Բորուսիան» առանց ինձ չի կորչի»
04/02/2014 18:50

Լևանդովսկի. «Բորուսիան» առանց ինձ չի կորչի»

Դորտմունդի «Բորուսիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վստահ է, որ «Բավարիա» տեղափոխությունից հետո դորտմունդյան թիմը կշարունակի աճել ու զարգանալ: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:

«Բորուսիան» ամեն ինչ ունի` հզոր թիմ դառնալու համար: Հիանալի մենեջմենթ ու հոյակապ մարզիչ, ում ես կկարոտեմ: Անկասկած, այս թիմը կշարունակի աճել ու զարգանալ անգամ իմ հեռանալուց հետո: Ես չեմ անհանգստանում «Բորուսիայի» զարգացման համար, քանի որ վստահ եմ, որ այս թիմը դեռ կզարմացնի ֆուտբոլային աշխարհին: Վստահ եմ նաև, որ կենտրոնական հարձակվողի դիրքում կգտնեն ինձ արժանի փոխարինող:

Հեռանում եմ ոչ թե այն պատճառով, որ սկսել եմ չհավատալ «Բորուսիայի» նախագծին, պարզապես ինձ համար եկել է այն ժամանակաշրջանը, որ ուզում եմ առաջ շարժվել, քանի որ ֆուտբոլիստի դարաշրջանը կարճ է: Բայց ես միշտ շնորհակալ կլինեմ այս թիմին»,- հայտարարել է Լևանդովսկին:
 

Լևանդովսկի. «Բորուսիան» առանց ինձ չի կորչի»