Մասնագետ. Ջրծաղիկի դեպքերի նվազում է նկատվում
04/02/2014 20:43

Մասնագետ. Ջրծաղիկի դեպքերի նվազում է նկատվում

Հայաստանում ջրծաղիկի սեզոնային բարձրացում է նկատվում: Այս մասին Aysor.am-ին հաղորդեց ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարակաբանության բաժնի ավագ մասնագետ Լուսինե Պարոնյանը:

Նա նաև փոխանցեց, որ դեկտեմբերին ջրծաղիկի տարածվածությունը ամելի շատ էր, սակայն հիմա այն նվազում է.  «Մենք շաբաթական մոնիտորինգ ենք անցկացնում դպրոցներում, մանկապարտեզներում, որի արդյունքներով նվազում է գրանցվել»:

Լ. Պարոնյանը նշեց նաև, որ հատկապես ջրծաղիկի դեպքերի ավելացում նկատվում է քաղաքներում, քանի որ դասարաններում երեխաների թիվը մեծ է, քան գյուղական համայանքների դպրոցներում և ըստ այդմ` վարակվելու հավանակնությունը, եթե երեխան չի հիվանդացել ջրծաղիկով: Եթե մայրը ջրծաղիկով հիվանդացել է, երեխան մինչև 6 ամսական կարող է ջրծաղիկով չհիվանդանալ, հակառակ դեպքում՝ երեխան ապահովագրված չէ և կարող է անգամ շատ վաղ հիվանդանալ:

Հիշեցնենք, որ ջրծաղիկը մանկական ինֆեկցոին հիվանդություն է և երեխաներըև թեթև են տանում, իսկ ավելի մեծ հասակում հիվանդանալու դեպքում՝ պետք է առավել զգույշ լինել. Հատկապես խոցելի են իմունային համակարգի հետ խնդիր ուենցողները և քրոնիկ հիվանդերը:

Այս տարի արդեն գրանցվել է ջրծաղիկի ուղեկցությամբ մահվան երկու դեպք` մի հիվանդը քաղցկեղ է ունեցել, նաև ջրծաղիկով է հիվանդացել, մյուսը` երիկամային անբավարություն. երկու դեպքում էլ ուշ են դիմել բժշկի:

Մասնագետը կրկին կոչ արեց ջրծաղիկի առաջին նշանները երևալուն պես դիմել բժշկի:

Մասնագետ. Ջրծաղիկի դեպքերի նվազում է նկատվում