Նեյմարն ընդհանուր խումբ կվերադառնա մի քանի օրից
04/02/2014 20:35

Նեյմարն ընդհանուր խումբ կվերադառնա մի քանի օրից

«Բարսելոնի» հարձակվող Նեյմարը, ով ուրբաթ օրը վերսկսել էր մարզվել, շարունակում է աշխատել ընդհանուր խմբից առանձին: Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը մի քանի օրից կմիանա խաղընկերներին, երբ լիովին կապաքինվի վնասվածքից:

Հիշեցնենք, որ Նեյմարը վնասվածքն ստացել էր 2,5 շաբաթ առաջ` Իսպանիայի գավաթի խաղարկության «Խետաֆեի» հետ խաղում:
 

Նեյմարն ընդհանուր խումբ կվերադառնա մի քանի օրից