Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ
04/02/2014 18:35

Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ

Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենատ Ալեքսանդր Ստուդենիկինի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից: 

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Բանակցությունների ընթացքում քննարկվեցին ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարացման ոլորտի ընթացիկ և հեռանկարային հարցեր:
 

Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ