.jpg)
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը հեռանում է պաշտոնից
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մակֆոլը հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից: Դեսպանը հայտնել է, որ հայրենիք կվերադառնա Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերից հետո: Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները:
Ըստ lenta.ru-ի՝ Մակֆոլն իր որոշումը բացատրել է նրանով, որ իր ավագ որդին ուզում է կրթությունն ավարտել հայրենիքում։ Մոտ 5 տարվա ընթացքում Մակֆոլի ընտանիքը սկզբում ապրել է Մեծ Բրիտանիայում, ապա Մոսկվայում։ Նա նշել, է, որ ՌԴ-ում աշխատելու տարիներին մի շարք ձեռքբերումներ են եղել՝ հիշատակելով Ռուսաստանի հետ ռազմական և տնտեսական բնույթի մի շարք կարևոր համաձայնագրեր, որոնք վավերացվել է իր պաշտոնավապման օրոք։ Դեսպանի պաշտոնը թողնելուց հետո Մայքլ Մակֆոլը աշխատելու է կրթության ոլորտում: Նա կդասախոսի Ստենֆորդի համալսարանում։