.jpg)
Ռիկելմե. «Լեոյի համար ֆուտբոլը կյանքի իմաստ է»
«Բարսելոնի» նախկին կիսապաշտպան Խուան Ռոման Ռիկելմեն խոսել է կատալոնյան թիմի առաջատար Լիոնել Մեսսիի խաղի մասին: Տեղեկացնում է «Global Sports»-ը:
«Ծիծաղելի է, երբ կարծիք եմ լսում, թե իբր Մեսսին «կշտացել» է ֆուտբոլից կամ որ նա տխրել է` հերթական «Ոսկե գնդակը» չստանալու առիթով: Այս ամենն անհեթեթություն է: Լեոն երբեք չի կորցնի խաղը զգալու կարողությունը` նվազագույնը մինչև չդառնա աշխահի չեմպիոն: Այս տղայի համար ֆուտբոլը մշտապես առաջին տեղում է և դա նրա կյանքի իմաստն է:
Հնարավոր է, վերջին շրջանում Մեսսիին խանգարում են վնասվածքները, որը կարող է լավ մարզավիճակից գցել ցանկացած մարզիկի: Բայց նա կկարողանա հաղթահարել դժվարությունները, ինչպես դա արել է նախկինում: Մեսսին կրկին կսկսի գոլեր խփել և նրան կրկին կսկսեն համարել մոլորակի լավագույն ֆուտբոլիստը: Լիոնելը ոչ մի տեղ չի կորել»,- նշել է Ռիկելմեն: