.jpg)
ԻՏՁՄ. 6-րդ դասարանից պետք է օգտագործել համակարգիչները, ոչ թե առաջին
Հայաստանի 1400 դպրոցների առաջին դասարանցիները պետք է ապահովված լինեն համակարգիչներով: Այսօր հայկական առաջին պլանշետի` ԱրմԹաբի պաշտոնական ներկայացման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նաև նշեց, որ այս տարի արդեն ոլորտում աշխատում են շուրջ 9000 բարձր որակավորում ունեցող ինժեներներ և կառավարության նպատակն է ոլորտը ապահովել որակյալ կադրերով:
Aysor.am-ը ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանից հետաքրքրվեց, թե արդյոք կարելի՞ է առաջին դասարանցի երեխաների դասապրոցեսում օգտագործել համակարգիչ: Կ. Վարդանյանը պատասխանեց, որ կարելի է օգտագործել 6-րդ դասարանից սկսած, քանի որ պետք է հաշվի առնել այն, որ վաղ տարիքից համակարգչի օգտագործումը կարող է առողջական խնդիրներ առաջացնել երեխաների մոտ, նաև ողնաշարի հետ կապված:
Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում 2015 թ-ից ԱրմԹաբ պլանշետները ներդնել կրթական համակարգում: