«Սիրիահայերը կարող են անվճար իրավաբանական օգնություն ստանալ»
04/02/2014 14:21

«Սիրիահայերը կարող են անվճար իրավաբանական օգնություն ստանալ»

ՀՀ փաստաբանների պալատը նախաձեռնել է «Սիրիահայերին իրավական աջակցություն» ծրագիրը, որի միջոցով սիրիահայերին անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՓՊ նախագահի խորհրդական Զինավոր Մեղրյանը:

Նրա խոսքով՝ ծրագիրը բաղկացած է երկու փուլից, և առաջին փուլով սիրիահայերին կտրամադրվի անվճար իրավական օգնություն, իսկ մյուսով կամփոփվի սիրիահայերին հուզող հարցերի շրջանակը՝ ՀՀ օրենսդրության վերաբերյալ և կպատրաստվի անվճար երկլեզու ձեռնարկ սիրիահայերի համար:

«Փաստաբանների պալատի ներկայացուցիչները հանդիպել են սիրիահայերի հետ և ուսումնասիրել հարցերի մոտավոր շրջանակը, որոնք վերաբերվում են Հայաստանում նրանց կյանքին, որ նրանք ցանկանա մնալ այստեղ»,- ասաց Զ. Մեղրյանը:

Սիրիահայերը կարող են նաև իրենց հարցերը ուղարկել նախաձեռնության անունով բացված Facebook-յան էջին և ստանալ դրանց պատասխանը օնլայն կերպով: 

«Սիրիահայերը կարող են անվճար իրավաբանական օգնություն ստանալ»