.jpg)
Ս. Դեմիրճյան. Որոտանի վաճառքը կասկածելի գործարք է
Անցյալ տարի որևէ առաջնըթաց չարձանագրվեց մեր երկրի կյանքում: ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
Կառավարության կողմից նախատեսված տնտեսական աճը, Ս. Դեմիրճյանի խոսքով, իրականություն չդարձավ, ավելին. «Անցյալ տարի նշանավորվոց նաև գազային պայմանագրերով, ակնհայտ դարձավ «ՀայՌուսգազարդի» բաժնեմասի վաճառքը, գազի գնի բարձարցումը»:
Գործող իշխանությունը, ըստ նրա, վաճառում է երկրի ողջ ունեցվածքը, որի օրինակ է Որոտան ՀԷԿ-ի վաճառքը. «Որքան էլ ներկայացվի, որ Որոտանի վաճառքը փայլուն գործարք է, այն միևնույն է կասկածելի գործարք է»:
Նախորդող հրապարակում՝ «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրի» գույքը վաճառվեց