.jpg)
Անի Երանյան. Տխրությունս կապ չունի սիրած էակի բացակայության հետ
Նախօրեին դերասանուհի Անի Երանյանի ծննդյան օրն էր:

Նա BRAVO.am-ին պատմել է, որ 23-ամյակի առթիվ առաջին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները ստացել է հենց կեսգիշերին` նոր ֆիլմի նկարահանման հրապարակում:
Գործընկերներն էստաֆետը հանձնել են Անիի մյուս մտերիմներին.
«Փուչիկներով, տորթերով մեր շենքի շքամուտքում ինձ էին սպասում: Ուրախությունն ու բարձ տրամադրությունը շարունակվել է մինչև լուսաբաց»,- ասել է հոբելյարը:

Դերասանուհու խոսքով` նախորդ տարիներին մեծ ոգևորությամբ է նախապատրաստվել տարեդարձին, իսկ այս անգամ ամեն ինչ այլ է.
«Ծննդյանս օրը միշտ ուրախ եմ եղել և անցնող տարիների մասին երբևէ չեմ մտածել: Հիմա անբացատրելի տխրություն եմ զգում. չգիտեմ ինչու, ուզում էի 22 տարեկան մնալ: Բայց հոգեվիճակս կապ չունի սիրած էակի բացակայության հետ: Հարազատ մարդիկ կան, ովքեր հաճելի խոսքեր, բարեմաղթանքներ են ասում` լրացնելով այդ բացը: Եթե սիրեի ու սիրահարված լինեի, գուցե տխրեի, բայց ամեն ինչ անցել է, այդ բացն այլևս չեմ զգում»,- ասել է Անի Երանյանը:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:


