Բիլ Գեյթս լքել է Microsoft-ի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը
05/02/2014 21:03

Բիլ Գեյթս լքել է Microsoft-ի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը լքել է կազմակերպության տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը: Նրան այս պաշտոնում փոխարինել է անկախ տնօրեն Ջոն Թոմփսոնը, ով Microsoft-ում որևէ պաշտոն չի զբաղեցրել:

Միաժամանակ նա ղեկավարում է Virtual Instruments կազմակերպությունը, իսկ ավելի վաղ զբաղեցրել է Symantec-ի գլխավոր տնօրենի պաշտոնը ու մի շարք այլ պաշտոններ IBM-ում:

Չնայած, որ Գեյթսը հեռացել է իր պաշտոնից, սակայն շարունակում է մնալ տնօրենների խորհրդի անդամ:

Այս մասին հայտնում է Utro.ru կայքը: 
 

Բիլ Գեյթս լքել է Microsoft-ի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը