.jpg)
Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) հրաժարականի դիմում է ներկայացրել
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խոմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարականի դիմումը: Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Եթե 3 օրվա ընթացքում, ինչպես ասաց Հ. Աբրահամյանը, Գրիգոր Գրիգորյանը հետ չվերցնի դիմումը, ապա այն կհամարվի ընդունված:
ԲՀԿ-ից հայտնում են, որ կուսակցության որոշման համաձայն, Գրիգոր Գրիգորյանին կփոխարինի ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը: