.jpg)
Իսկո. «Հուսով ենք, որ «Ատլետիկոյի» հետ խաղը կընթանա մեր սցենարով»
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն չի կարողանում մոռանալ նախորդ տարվա Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը և հուսով է, որ իր թիմը կկարողանա վրեժ լուծել «Ատլետիկոյից»:
«Շատ դժվար կլինի, սակայն մենք մտադիր ենք հաղթել «Ատլետիկոյին»` ավարտին հասցնելով դեռ նախորդ տարվանից մնացած հարցերն ու դուրս գալ եզրափակիչ: Մեզ բոլորիս սպասվում է գավաթային հիանալի հանդիպում, որը նաև լարված ու բարդ կլինի: Հուսով ենք, որ «Ատլետիկոյի» հետ եզրափակիչ խաղը կընթանա մեր սցենարով:
Հավատում ենք, որ հիմա լավագույն մարզավիճակում ենք: Եկել է մրցաշրջանի կարևոր խաղերի ժամանակը և մենք պատրաստ ենք դրան»,- նշել է Իսկոն: