.jpg)
Կորեական երկու պետությունները բանակցելու են բաժանված ընտանիքների հարցով
Հյուսիսային և Հարավային Կորեաների ներկայացուցիչները բանակցություններ են սկսել, որ Կորեական պատերազմի ընթացքում իրարից բաժանված ընտանիքները վերջապես կարողանան հանդիպել:
Առաջիկայում կորոշվեն հանդիպման ժամկետները:
Նշենք, որ իրարից բաժանված ընտանիքներին վերամիավորելու շուրջ այս երկու պետությունները 2000 թ.-ից ի վեր բանակցությունների տասը շրջան էին անցկացվել: 13 տարում վերամիավորվել է 21.000 ընտանիք: Ընտանիքների այն մասը, որը դեռ չի հասցրել տեսնել հարազատներին, արդեն 70-80-ամյա մարդիկ են, ովքեր ցանկանում են նախքան կյանքից հեռանալը տեսնել մտերիմներին:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, բանակցություններն անցկացվում են Պհանմունչժոմու քաղաքում: