.jpg)
Սեյրան Օհանյան. Մեղրին Ադրբեջանին հանձնելու ծրագիր չկար ու չէր կարող լինել
Մեղրին Ադրբեջանին հանձնելու կամ այլ տարածքի հետ փոխանակելու ծրագիր երբեք չի եղել ու չի էլ կարող լինել: Այս մասին այսօր «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարն ընդգծեց՝ ինքն էլ այդ ծրագրի մասին լսել է հասարակությունում տարածված խոսակցություններից:
«ՀՀ Զինված ուժերը պահպանում են մեր ունեցած ամեն թիզ հողը և նման ծրագիր չի եղել ու չէր էլ կարող լինել»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Պատասխանելով կազմակերպության անդամներից մեկի այն հարցին, թե ինչու են պաշտոնյաների երեխաները հիմնականում ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից՝ «միթե նրանք բոլորը գիտնականներ են ծնվու՞մ»՝ նախարարն ասաց.
«Բոլոր այն քաղաքացիները, ովքեր համապատասխան տարկետումներ չեն ստանում՝ ծառայում են բանակում»:
Ինչ վերաբերում է տարկետումներին, ապա, նախարարի խոսքով, Կրթության և գիտության նախարարության հետ ամեն տարի կրճատում են բուհերում տարկետմամբ սահմանված տեղերի թիվը:
«Այսպես կոռուպցիոն ռիսկերն էլ ավելի են նվազում»,- բացատրեց նախարարը: