Երիտասարդները՝ Մինսկի խմբի համանախագահներին. Ո'չ երկակի ստանդարտներին
05/02/2014 12:52

Երիտասարդները՝ Մինսկի խմբի համանախագահներին. Ո'չ երկակի ստանդարտներին

Այս պահին Արտաքին գործերի նախարարությունում ընթանում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ու ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվար Նալբանդյանի հանդիպումը: Սրան զուգահեռ ԱԳՆ շենքի դիմաց հավաքվել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներն, ովքեր իրենց բողոքն են արտահայտում սահմանին հրադադարի խախտումների վերաբերյալ համանախագահների չեզոք դիրքորոշման դեմ:

Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Ժակ Ֆորին և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին ԱԳՆ շենքի մոտ դիմավորեցին ռուսերենով, անգլերնով և ֆրանսերենով գրված պաստառներով՝ «Ոչ անարդար քաղաքականությանը, որը սատարում է Ադրբեջանի ագրեսիային» գրությամբ:

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանի խոսքով՝ իրենք ԱԳՆ շենքի մոտ են հավաքվել, որ առաջին հերթին ոչ ասեն Մինսկի խմբի սահմանած երկակի ստանդարտներին.

«Մենք պահանջում ենք, որ հավասարության նշան չդրվի Հայաստանի և Ադրբեջանի գործողությունների միջև: Քանի որ այս քաղաքականությունը նպաստում է ոչ թե խաղաղության հաստատմանը, այլ՝ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին»,- ասաց Գերասիմ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին համանախագահներն ու Անջեյ Կասպրշիկը Բաքվում էին, որտեղ նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ:
 

Երիտասարդները՝ Մինսկի խմբի համանախագահներին. Ո'չ երկակի ստանդարտներին