.jpg)
Համանախագահները Արցախ չեն մեկնի
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս անգամ Ստեփանակերտ չեն ժամանի, ինչը պայմանավորված է վերջիններիս տարածաշրջանային այցի օրակարգով: Այս մասին Aysor.am-ին հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Համանախագահների օրակարգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ու ԱԳ նախարարների մակարդակով նոր հանդիպումների կազմակերպումն է»,- ասաց նա
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակներում այսօր ժամանել են Երևան:
Նախորդող հրապարակում՝ Երիտասարդները՝ Մինսկի խմբի համանախագահներին. Ո'չ երկակի ստանդարտներին