ՀՀԿ-ն տապալեց գազի խնդիրներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման առաջարկը
05/02/2014 12:23

ՀՀԿ-ն տապալեց գազի խնդիրներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման առաջարկը

Քիչ առաջ խորհրդարանում տեղի ունեցավ նախորդ երկու օրերին քննարկված գազային խնդիրների հետ կապված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկի քվեարկությունը:

Ինչպես և սպասվում էր, Հանրապետական խմբակցությունը՝ ՕԵԿ-ի հետ միասին, տապալեց ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնությունը:

Հիշեցնենք, որ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերն առաջարկել էին ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրեր, թե ինչպես առաջացավ գազնի գնի դիմաց գոյացած 300 մլն պարտքը, սահմանին ստացվող և սպառողին հասնող գազի գների տարբերությունը, ինչպես նաև՝ «ՀայՌուսգազարդի» քսան տոկոս բաժնեմասի վաճառքի պատճառները:

Այսպես՝ ժամանակավոր հանձնաժողովին կողմ քվեարկեց 44 պատգամավոր, դեմ՝ 58 պատգամավոր: 

Նախորդող հրապարակում՝ Լ. Զուրաբյան. Պատրաստ ենք ՀՀԿ-ի հետ համագործակցել, արեք ձեր կոնտրառաջարկը

 

ՀՀԿ-ն տապալեց գազի խնդիրներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման առաջարկը