Պուտինը Սոչիում մտել է ընձառյուծի վանդակը (Տեսանյութ)
05/02/2014 20:15

Պուտինը Սոչիում մտել է ընձառյուծի վանդակը (Տեսանյութ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամների հետ այցելել է 6 ամսեկան ընձառյուծի ձագին:

Topnews.ru-ի փոխանցմամբ` առաջավոր ասիական ընձառյուծի պահպանության կենտրոն ժամանած Պուտինը, մտնելով ընձառյուծի վանդակը, գրկել և շոյել կենդանուն:

Մարդկանց բազմությունից կատաղած ընձառյուծը հարձակվել է լրագրողների վրա և կծել նրանցից մեկի ոտքը:

Նշվում է, որ Պուտինը այդ պահին գրկել է և սկսել հանգստացնել կենդանուն՝ լքելով վանդակը ամենավերջինը:
 

Պուտինը Սոչիում մտել է ընձառյուծի վանդակը (Տեսանյութ)