Ռոբերտ Նազարյան. Ջրի սակագինը 2-3 դրամ կբարձրանա
05/02/2014 16:18

Ռոբերտ Նազարյան. Ջրի սակագինը 2-3 դրամ կբարձրանա

«Այն պայմանագիրը, որ ունի կառավարությունը «Viola» ընկերության հետ, նախատեսում է ջրի սակագնի վերանայում ամեն տարի: Մինչև փետրվարի 28-ը պետք է հայտ ներկայացվի հանձնաժողով` սակագնի վերանայման հարցով: Հիմա մենք սպասում ենք այդ հայտին»,- ԱԺ-ում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Ըստ պայմանագրի՝ սակագինը, Ռ. Նազարյանի խոսքով, վերանայվում է չորս դեպքում. երբ կա սպառման ծավալների փոփոխություն, դրամ/եվրո փոխհարաբերություն, էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունն և սղաճ:

Ռ. Նազարյանը հիշեցրեց, որ անցյալ տարի, երբ հաստատվեց ջրի սակագինը, էլեկտրաէներգիայի սակագինը դեռ չէր փոխվել, ինչը ենթադրում է, որ ջրի սակագնում փոփոխություն սպասելի է:

«Կարծում եմ, որ փոփոխությունը չնչին կլինի` 2-3 դրամ, բայց քանի հայտը ներկայացված չէ, կոնկրետ թիվ հնչեցնել չեմ կարող»,- ասաց նա:

Ռոբերտ Նազարյան. Ջրի սակագինը 2-3 դրամ կբարձրանա