Սանչես. «Ես ինձ աստղ չեմ համարում»
05/02/2014 18:58

Սանչես. «Ես ինձ աստղ չեմ համարում»

«Բարսելոնի» ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսը լավատեսորեն է նայում ապագային: Նա հույս ունի երկար ժամանակ հանդես գալ կատալոնյան թիմում: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

«Ես ինձ աստղ չեմ համարում և երբևէ չեմ համարել: Ընդհանրապես պատրանքներով տարված չեմ` «Բարսելոնում» իմ դերի հետ կապված, որը ժամանակին որոշել է Խոսեպ Գվարդիոլան: Նա ասել է, որ անհրաժեշտ է շատ աշխատել, և միայն այդպես կկարողանամ ապահովել տեղս հիմնական կազմում:

Այդ պահից սկսած քրտնաջան աշխատում եմ, ինչպես երբեք: Երևի թե արդեն սովորել եմ այդ գրաֆիկին: Ես դա արել եմ, որպեսզի շարունակեմ կրել աշխարհի լավագույն թիմի մարզաշապիկը:

Հուսով եմ, դեռ երկար հանդես կգամ «Բարսելոնում»: Երբեք լուրջ չեմ վերաբերվել այլ ակումբներից արված առաջարկներին, թեև կային նաև բավական լավ ու շահավետ տարբերակներ»,- նշել է Սանչեսը:
 

Սանչես. «Ես ինձ աստղ չեմ համարում»