.jpg)
05/02/2014 20:08
Սևան քաղաքում դի է հայտնաբերվել
Այսօր ժամը 17.15-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը և ննջասենյակի անկողնում հայտնաբերել 1942 թ. ծնված Հ. Բ.-ի դին: