Շվայնշտայգերը մոտ է շարք վերադառնալուն
05/02/2014 19:26

Շվայնշտայգերը մոտ է շարք վերադառնալուն

Գերմանիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը մոտ է շարք վերադառնալուն: Այս մասին տեղեկացնում են գերմանական ԶԼՄ-ները:

Դեռևս նախորդ տարվա նոյեմբեր ամսին 29-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել ու վիրահատվել, որից հետո սկսվել էր ապաքինման երկարատև գործընթացը: Հիմա Բաստիանն արդեն աշխատում է գնդակով, իսկ շուտով կվերադառնա նաև ընդհանուր խումբ և կմարզվի առանց սահմանափակման:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնությունում Շվայնշտայգերը մասնակցել է 10 հանդիպման` դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստը հայտարարել է, որ կարոտել է ֆուտբոլին և ուզում է հնարավորինս շուտ խաղադաշտ վերադառնալ:
 

Շվայնշտայգերը մոտ է շարք վերադառնալուն