Թովմասյանը՝ Զուրաբյանին. Անհեթեթություն ասելը որևէ մեկին պատիվ չի բերում
05/02/2014 18:25

Թովմասյանը՝ Զուրաբյանին. Անհեթեթություն ասելը որևէ մեկին պատիվ չի բերում

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն այսօր թեժ անցավ: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, մեղմ ասած, վիրավորեցին միմյանց:

Լևոն Զուրաբյանի հարցը վերաբերում էր Որոտանի ՀԷԿ-ի վաճառքին.

«Կառավարությունն առանց օրենքների պահպանման, առանց ԱԺ-ի հավանության, վաճառել է Որոտանի ՀԷԿ-ը: Դա հանցագործություն է, որի համար երբևէ պատասխանատվություն կրելու եք»,- մասնավորապես ասաց Լ. Զուրաբյանը:

Պատգամավորի պատասխանը, սակայն բարկացրեց նախարար Հրայր Թովմասյանին.

«Անհեթեթություն ասել այստեղ, այս բարձր ամբիոնից, որևէ մեկին պատիվ չի բերում: Եվ տարրական իրավաբանական գիտելիքների պակասը որևէ պատգամավորի պատիվ չի բերում: Կարդալը հասկանալն է, եթե դուք չեք հասկանում, դա չի նշանակում, որ տրամաաբնություն չկա: Եթե դուք այդ տրամաբանությունը չունեք՝ այդ ամբողջը հասկանալու և ընկալելու համար, եթե դուք այդքան լսելու ունակություն չունեք՝ ձեր տված հարցի պաատսխանը լսելու, ապա, ձեզ ասում եմ՝ դուք կընկնեք շատ անհեթեթ վիճակում, երբ հակառակը կլինի, երբ որ պետությունը ստիպված կլինի մեկ շկաֆ վաճառելու և հանկարծ ձեր թույլտվությունը ստանալ, թե դա վաճառել, թե չվաճառել: Եթե ձեզ համար կորպորատիվ իրավունքի տարրական, էլեմենտար գիտելիքները ընկալելի չեն, թե ինչ է նշանակում բաժնետոմս, ինչ է նշանակում բաժնետոմսով ապահովված ապրանք, որ չի կարող նույն գույքը երկու ձևով սեփականություն լինել, դա ձեր մեղքն է: Եվ մեր երկրի դժբախտությունն է, որ դուք այս ամբիոնից կարող եք նման հարցեր բարձրացնել»,- ասաց Հ. Թովմասյանը:

Թովմասյանը՝ Զուրաբյանին. Անհեթեթություն ասելը որևէ մեկին պատիվ չի բերում