Ամասյա-Արեգնադեմ ճանապարհին մեքենա է կողաշրջվել
06/02/2014 19:12

Ամասյա-Արեգնադեմ ճանապարհին մեքենա է կողաշրջվել

Այսօր՝ ժամը 17.28-ին, ահազանգ է ստացվել, որ Հ-32 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Ամասյա-Արեգնադեմ հատվածի 5-րդ կիլոմետրին  տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի  ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

ՄԻնչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդ՝ Հ. Չ.-ն և ուղևոր՝ Ա. Մ.-ն, ովքեր հոսպիտալացման կարիք չեն ունեցել:

Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: 

Ամասյա-Արեգնադեմ ճանապարհին մեքենա է կողաշրջվել