.jpg)
Արման Սաղաթելյան. ՀՀ Նախագահը միշտ կողմ է զինադադարի պահպանմանը
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր , որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են ԼՂ հակամարտության հրադադարի պահպանումը, հատկապես` Օլիմպիական խաղերի ժամանակ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը քիչ առաջ Twitter-ի իր միկրոբլոգում արձագանքել է Ջեյմս Ուորլիքի գրառմանը:
«Վերահաստատելով Ջեյմս Ուորլիքին` հավելեմ, որ ՀՀ Նախագահը միշտ կողմ է զինադադարի պահպանմանը, եթե պատասխան գործողությունների կարիք չի լինում»: