.jpg)
Արմեն Աշոտյանը՝ դպրոցներում մանկավարժների կրճատումների մասին
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր Facebook-յան էջում անդրադարձել է դպրոցներում մանկավարժների կրճատումների մասին շրջանառվող տեղեկություններին:
«Որոշ տեղեկություններ այս տարի դպրոցների ֆինանսավորման մասին (մաս 1-ին).
Խոսակցություններ են տարածվում, որ դպրոցներում կրճատումներ են գնում: Հնչեցվում են նաև աստղաբաշխական թվեր` մինչև 10 000 մարդ: Եվ այսպես՝ ո՞րն է իրականությունը: 2014 թվականի պետական բյուջեով՝ ի համեմատ 2013 -ի, նախատեսված են ֆինանսավորման ենթակա հետևյալ դրույքները`
մանկավարժներ՝ 2013թ.՝ 25 116 դրույք, 2014թ.է՝ 24 578 դրույք
հաշվապահներ՝ 2013թ. 1 232 դրույք, 2014թ. 1 159 դրույք
ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմ՝ 2013թ. 9 983 դրույք, 2014թ. 12 747 դրույք վարչական անձնակազմ՝ 2013թ. 3 812 դրույք, 2014թ. 2 765 դրույք ԸՆԴԱՄԵՆԸ` 2013թ. 40 143 դրույք,
2014թ. 41 249 դրույք: Այսինքն, 2014 թվականի պետական բյուջեով հանրակրթական դպրոցներում պետության կողմից ֆինանսավորվող դրույքների թիվը ոչ միայն չի նվազել, այլև աճել է 1000-ից ավել ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմի հաշվին: Միաժամանակ, իրականում մի շարք դպրոցներում 2014 թվականին իրականացվում են որոշ կրճատումներ, որոնց պատճառներին կանդրադառնամ մաս 2-ում»,- գրել է նա: