Օլիմպիական ավանում բարձրացվեց Հայաստանի դրոշը
06/02/2014 17:22

Օլիմպիական ավանում բարձրացվեց Հայաստանի դրոշը

Սոչիի օլիմպիական ավանում այսօր` փետրվարի 6-ին, բարձրացվեց Հայաստանի Հանրապետության դրոշը: Տոնական արարողությանը մասնակցում էր ՄՕԿ-ի և խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ, սպորտային մարմնամարզությունից օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Ալեքսեյ Նեմովը: Նա ողջունեց Հայաստանի պատվիրակներին և հաջողություն մաղթեց մրցուղիներում: Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հավաստիացրեց, որ մեր մարզիկները հավատարիմ կմնան օլիմպիական գաղափարներին և ազնիվ մրցակցություն կծավալեն ասպարեզներում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Հիշեցնենք, որ ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերում Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը:

Օլիմպիական ավանում բարձրացվեց Հայաստանի դրոշը