.jpg)
Սուրճի և շաքարավազի միջազգային գները բարձրանում են. Շաբոյանը տեղյակ չէ
Բրազիլիայում երաշտ է, շաքարավազի ու սուրճի գները սկսել են աճել: 2014 թ-ի հունվարը Բրազիլիայում համարվում է ամենաշոգն ու չորայինը վերջին 20 տարում: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ երաշտը կշարունակվի մինչև փետրվար, Հնդկաստանը որոշել է շաքարի արտահանման ծավալները չավելացնել:
Նշենք նաև, որ միջազգային լրատվամիջոցները հաղորդում են Արաբիկա սուրճի գների աճի մասին՝ շուրջ 8.6 տոկոսով մեկ ֆունտի համար, որը հավասար է 453.6 գրամի, իսկ Ռոբուստա սուրճը 3,4 տոկոսով կթանկանա:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը խնդրի վերաբերյալ նշեց, որ հանձնաժողովը միշտ էլ զգոն է ապրանքային շուկաների նկատմամբ, եթե չհիմնավորված փոփոխություններ լինեն, կարձագանքեն, սակայն «այս պահի դրությամբ փոփոխություն չկա»:
Ա. Շաբոյանը մասնավորապես խոսեց շաքարավազի շուկայից, նշելով, որ այս դաշտը բարձր կենտրոնացված է և դրա նկատմամբ ՏՄՊՊՀ-ն միշտ ուշադիր է:
Հավելենք նաև, որ շաքարավազի և սուրճի միաջզգային աճող գներից ՏՄՊՊՀ նախագահը տեղյակ չէր: