Հովիկ Աբրահամյան. Առաջիկայում ստեղծելու ենք գազի հարցով հանձնաժողով
06/02/2014 17:30

Հովիկ Աբրահամյան. Առաջիկայում ստեղծելու ենք գազի հարցով հանձնաժողով

Մեր առաջարկը տեղին էր, մեծամասնությունը պետք է ընդուներ այն, քանի որ դա ձեզ համար արգումենտ էր դառնալու: Շատ վատ արեցիք, որ չթողեցիք կայանար հանձնաժողովը: Խոսելով գազային խնդիրների վերաբերյալ ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների առաջարկած ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին` ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համաձայնեց ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանի դիտարկման հետ` ասելով, որ գազի ոլորտին վերաբերող հարցերի ուսումնասիրությունն անհրաժեշտություն է: 

«Համաձայն եմ, որ պիտի քննարկենք բոլոր հարցերը, և առաջիկայում ստեղծելու ենք հնարավորություն, որ դուք նախաձեռնել էիք այդ հանձնաժողովը ստեղծելու համար: Բոլոր հարցերը քննարկելու ենք, անպայման, ու ես պիտի խնդրեմ, որ բոլոր քաղաքական ուժերը ակտիվ մասնակցություն ունենան»,- հայտարարեց ԱԺ նախագահը:
 
Հովիկ Աբրահամյան. Առաջիկայում ստեղծելու ենք գազի հարցով հանձնաժողով