Իրավունքի նվաճման երթին միացել են ատոմակայանի աշխատակիցները
06/02/2014 13:15

Իրավունքի նվաճման երթին միացել են ատոմակայանի աշխատակիցները

«Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած իրավունքի նվաճման երթը շարունակվում է: Երթին միացել են նաև Հայաստանի ատոմակայանի աշխատակիցները: Կառավարության շենքի դիմաց, որտեղ, ի դեպ, դեռ ընթանում է գործադիրի նիստը, երթի մասնակիցները վանկարկեցին «կասեցում», «ամոթ», «ազատ, անկախ Հայաստան» և շարժվեցին դեպի Կենտրոնական բանկ:

«Դեմ եմ» խմբի իրավունքնի նվաճման երթը մեկնարկել է ԿԳ նախարարության շենքի մոտից: Նախաձեռնության անդամները պետական մարմիններից պահանջում են հարգել Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի որոշումը և չպարտադրել իրենց աշխատակիցներին ընտրել կենսաթոշակային ֆոնդերն ու վճարներ կատարել: Նախաձեռնության անդամներն ահազանգ էին ստացել, որ գործատուներն աշխատողներից պահումներ են կատարում և ստիպում են ընտրել ֆոնդերը:

Հիշեցնենք, որ կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը մեկնարկել է 2011-ի հունվարի 1-ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծմամբ: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագայում կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը:

Նշենք, որ նոյեմբերի 15-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ էին նախատեսլ, որտեղ պետք է քննարկվեր Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը, սակայն նսիտը չկայացավ: ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը նիստին չներկայացան:

Հունվարի 24-ին ՍԴ-ն մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

Նախորդող հրապարակումներ՝ Րաֆֆի Հովհաննիսյան. Միացել ենք Սահմանադրական երկիր ունենալու համար

ՍԴ-ն «կուտակայինի» այլ հոդվածներին առնչվող նոր միջնորդություն է ստացել

 «Դեմ եմ» նախաձեռնությունը՝ գործատուներին. Մի կատարեք պահումներ

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը կասեցվել է մինչև դատաքննություն

 

Իրավունքի նվաճման երթին միացել են ատոմակայանի աշխատակիցները