.jpg)
06/02/2014 10:35
Շարմազանով. ՀՀԿ համագումարը տեղի կունենա մայիսին
«Երեկ երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է կուսակցության առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր, կազմակերպչական և ներքաղաքական հարցեր: Հաշվի առնելով առաջիկայում նախատեսված ՀՀԿ համագումարը` անդրադարձ է եղել նաև դրա հետ կապված աշխատանքներին»,- Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարը տեղի կունենա մայիսին: