Աշխարհի ամենահավատարիմ զույգը միասին է արդեն 87 տարի
06/02/2014 18:42

Աշխարհի ամենահավատարիմ զույգը միասին է արդեն 87 տարի

Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է աշխարհի ամենահավատարիմ ամուսնական զույգը, որը երջանիկ ընտանեկան կյանքով ապրում է արդեն 87 տարի:

107-ամյա Կարամի Չանդն և 100-ամյա Կատարի Չանդը ունեն 8 երեխա և 28 թոռ:

Ամուսինները պնդում են՝ երջանիկ ընտանեկան կյանքի գաղտնիքը հարգանքը, սերն ու հոգատարությունն են միմյանց նկատմամբ:
«Իմ գաղտնիքն այն է, որ ես միշտ կարողանում եմ ծիծաղեցնել Կատարիին: Նրան ժպիտ պարգևելը՝ ահա սա է իմ ռոմանտիկան»,-ասում է 107-ամյա Կարամին:

Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելուց հետո ամուսինները խոստովանել են, որ կցանկանային ևս 80 տարի ապրել միասին:
 

Աշխարհի ամենահավատարիմ զույգը միասին է արդեն 87 տարի