.jpg)
06/02/2014 12:44
Հրդեհ է բռնկվել Երևանի տներից մեկում. Հայտնաբերվել է 59-ամյա քաղաքացու դի
Այսօր՝ ժամը 07.54-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կաշեգործների փողոցի տներից մեկում: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ երեք մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.32-ին: Հայտնաբերվել է 1955թ. ծնված Ս. Մ.-ի դին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: